1. Կառուցվածք
Տուփերի ունիվերսալ կատալոգ
Տուփի կառուցվածքի տեսակներ շատ կան: Հեծանիվ նորից չհայտնաբերելու և բառերի միջոցով նկարագրություններից և շտկումներից խուսափելու համար, եվրոպական FEFCO (the European Federation of Corrugated Board Manufacturers, վեբ-կայքը՝ www.fefco.org) և ESBO (the European Solid Board Organisation, վեբ-կայքը՝ www.esbo.nl) կազմակերպությունները ստեղծել են տուփերի և արկղերի կառուցվածքների համարակալմամբ կատալոգ, որը հասկանալի է բոլորին՝ անկախ նրանից, թե ինչ լեզվով են նրանք խոսում:
Մի քանի նմուշ՝ FEFCO կատալոգից

Տուփ պատվիրելիս կարող եք ընտրել FEFCO կատալոգում Ձեզ դուր եկած տարբերակներից մեկը, ինչը զգալիորեն կհեշտացնի և կարագացնի հուշանվերի տուփի Ձ եր ընտրության և արտադրման գործընթացը: Ցանկացած դեպքում, մեր ընկերության մասնագետները սիրով կաջակցեն Ձեզ իրենց խորհուրդներով և կօգնեն գտնել Ձեզ համար առավել օպտիմալ տարբերակը:
Տուփերի կառուցվածքի դասակարգում
Հուշանվերի տուփերի արտադրման համար հիմնականում օգտագործվում է ստվարաթղթի 4 տեսակ. կավճապատ, դիզայներական, միկրոծալքավորված (միկրոգոֆրո) և կազմարարական:
Հուշանվերային տուփեր՝ կավճապատ ստվարաթղթից
Կավճապատ ստվարաթղթից կառուցվածքներն ամենաքիչ ջանք պահանջողն են և ամենամեծ ժողովրդականությունն են վայելում հուշանվերի տուփերի արտադրության ոլորտում: Ստվարաթղթի ճկունության շնորհիվ նման կառուցվածքներն իդեալական ենթարկվում են ցանկացած ձևման, իսկ ստվարաթղթի ոչ մեծ հաստությունը և կավճապատ մակերևույթը տպագրական մեքենաներին թույլ են տալիս տուփի վրա առանց խոչընդոտների տպագրել վառ ու գունեղ պատկերներ և դետալներ:
Կավճապատ ստվարաթղթից տուփերն օգտագործվում են գործնականում բոլոր ոլորտներում՝ քաղցրավենիքի տուփերից մինչև ատամի մածուկի փաթեթավորում, էլիտար օծանելիք և հայտնի ալկոհոլային խմիչք:
Տպաքանակը ևս կարող է տատանվել՝ մի քանի հարյուր հատից մինչև միլիոններ, ինչն այսպիսի տուփը հարմար է դարձնում հաճախորդների բոլոր դասերի համար:


Կավճապատ ստվարաթղթից տուփ
Լիագույն տպագրություն
Հուշանվերի տուփեր՝ միկրոծալքավորված (միկրոգոֆրո) ստվարաթղթից
Միկրոծալքավորված (միկրոգոֆրո) ստվարաթղթից կառուցվածքները հաստ պատերի շնորհիվ ավելի ամուր են: Դա հնարավոր է դառնում ծալքավորված ստվարաթղթի յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ, որի ներքին կողմը ալիքաձև ստվարաթղթից է, ինչը հուշանվերի տուփի պատերին ծավալ, իսկ տուփին՝ ամրություն է հաղորդում: Դիմային կողմը կավճապատ թուղթ է, որը թույլ է տալիս հուշանվերի տուփի վրա պատկերները տպագրել իդեալական որակով:
Սովորաբար միկրոծալքավորված (միկրոգոֆրո) ստվարաթղթից տուփերն օգտագործում են այն դեպքերում, երբ սովորական կավճապատ ստվարաթուղթը հարմար չէ՝ դեֆորմացվում է կամ պատռվում է: Այդպես է պատահում ծավալով մեծ և ծանր ապրանք փաթեթավորելու դեպքում, ինչպիսին, օրինակ՝ արդուկն է կամ մեկ լիտր տարողությամբ երկու շիշը:
Ինչպես կավճապատ ստվարաթղթի դեպքում, այս պարագայում ևս տպաքանակը գործնականում սահմանափակ չէ, թեև գնային առումով, անկասկած, միկրոծալքավորված (միկրոգոֆրո) ստվարաթղթից տուփերի արժեքը 10-ից 20 տոկոսով բարձր կլինի:


Տուփ՝ միկրոգոֆրո ստվարաթղթից
Գոֆրոկարտոնի կառուցվածքը
Հուշանվերի տուփեր՝ կազմարարական ստվարաթղթից
Կազմարարական ստվարաթղթից կառուցվածքները համարվում են ամենաէքսկլյուզիվը և պարգևատրականը : Նմանատիպ հուշանվերի տուփի հիմքում մեծ մեխանիկական ամրությամբ օժտված1,5-ից 3 մմ հաստությամբ ստվարաթուղթ է: Նախ կազմարարական ստվարաթղթից ձևավորվում է հուշանվերի տուփը (կամ դրա հիմնական մասերը), իսկ այնուհետև արդեն պատրաստի դետալների վրա սոսնձվում է (կաշիրովկա) արդեն տպագրված թուղթը կամ, ինչն ավելի հաճախ է հանդիպում, հատուկ կազմարարական նյութը: Կազմարարական նյութերի բազմազանությունը՝ կաշվի, փայտի էֆեկտով և տարատեսակ տեկստուրայով, ինչպես նաև կառուցվածքի քաշն ու ամրությունը կազմարարական ստվարաթղթից հուշանվերի տուփերին հաղորդում են անկրկնելի տեսք և ոճ:
Կազմարարական թղթից հուշանվերի տուփերը հիմնականում օգտագործվում են թանկ էքսկլյուզիվ ապրանքի համար: Սահմանափակ թվով և հատուկ հրատարակությունները հազվադեպ կարելի է տեսնել կավճապատ ստվարաթղթից սովորական տուփի մեջ դրված: Թեև կազմարարական թղթից հուշանվերի տուփը թանկ հաճույք է և, համապատասխանաբար, օգտագործվում է թանկ ապրանքի համար, հաճախ, որևէ ապրանքի անկրկնելիությունը կամ իրադարձության կարևորությունն ընդգծելու համար այն փաթեթավորում են տուփի մեջ, որի արժեքը կարող է գերազանցել անգամ պարունակվող ապրանքի գինը:

Տուփ կազմարարական ստվարաթղթից

Կամարարական նյութերի նմուշներ
Իսկ գիտե՞ք, որ…
«Տիարա» ընկերությունը տարածաշրջանում միակն է, որն ունի կազմարարական ստվարաթղթից հուշանվերի տուփերի ավտոմատացված արտադրություն, որը թույլ է տալիս պատրաստել օրական մինչև 1000 տուփ՝ անկախ տուփի տեսակից. լինի կափարիչ-հատակ տեսակի, հետ բացվող կափարիչով, թե՝ դուրսքաշվող տուփ:
Open top gift box

"Bottom-up" gift box

Gift box with sliding lid

2. Ձևավորում
Ձևավորում ասելով ի նկատի ունենք թղթի կամ կազմարարական նյութի հետ բոլոր այն հավելյալ գործողությունները, որոնք հուշանվերի տուփին հաղորդում են անհատականություն և գրավչություն: Դրանք են տպագրությունը, լաքապատումը, դրոշմատպումը, կոնգրևը և լամինացիան: Կազմարարական նյութից պատրաստված տուփերի ձևավորման մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում առանձին դետալները. ծխնի, կողպեքները, անվանական ցուցանակները, ամրացված տառերը, դեկորատիվ կապարակնիքները, կարերը, ժապավենները, լոնժերոնները և այլ աքսեսուարներ, որոնք հուշանվերի տուփին յուրահատուկ հմայք են հաղորդում:
Օֆսեթային տպագրությունն իդեալական է կավճապատ թղթի վրա լիագույն պատկերների տպագրման համար:

Օֆսեթային տպագրություն
Տրաֆարետային տպագրությունը (շելկոգրաֆիյա) գործնականում հնարավոր է իրական Տրաֆարետային տպագրությունը (շելկոգրաֆիյա) գործնականում հնարավոր է իրականացնել ցանկացած տեսակի թղթի վրա և իդեալական է մեկ կամ երկու գույների օգտագործմամբ տպագրության համար: Տպագրության այս եղանակի օգտագործման դեպքում գույները ստացվում են առավել պայծառ և հագեցած:

Շելկոգրաֆիա
Լամինացիան պաշտպանում է թղթի մակերեսը մաշվելուց և այլ վնասվածքներից, փայլուն թաղանթով լամինացիայի դեպքում պատկերին փայլ է հաղորդում, իսկ փայլատ թաղանթով լամինացիայի դեպքում՝ մեղմում գույները:

Լամինացիա
Ընտրովի լաքապատումը փայլով (կամ փայլատությամբ) ընդգծում է պատկերի դետալները և դարձնում այն հագեցած և իրական:

Ընտրովի լաքապատումը փայլով
Դրոշմատպումը տպագրության ընթացքում միկրոֆոլգայի օգտագործման շնորհիվ մաքսիմալ իրական է դարձնում ոսկեգույնն ու արծաթագույնը և այդ գույների փայլն ու պայծառությունը:

Դրոշմատպում
Կոնգրևի միջոցով ստվարաթղթի վրա ստեղծվում են ուռուցիկ պատկերներ՝ դարձնելով դրանք ծավալուն և ընդգծելով դրանց ձևը:

Կոնգրև
Ծխնիները Ձեր տուփին լրացուցիչ ոճ, ինչպես նաև կայունություն և երկարակեցություն են հաղորդում:

Ծխնի հուշանվերի տուփի վրա
Հուշանվերի տուփի կողպեքը, ծխնիների հետ համադրությամբ, ներդաշնակ խումբ է ստեղծում՝ ավարտուն տեսք տալով տուփին: Նաև որպես կողպեք է օգտագործվում տուփում ներկառուցված մագնիսը:

Կողպեք հուշանվերի տուփի վրա
Թելերով կարերը թույլ են տալիս ընդգծել և լրացնել հուշանվերի տուփի մասերից մեկը: Օրինակ, պիտակի կամ հենց տուփի եզրագծումը կարելի է հենց այս կերպ անել:

Թելերով կարեր պիտակի վրա
Անվանական ցուցնակներն (մետաղապիտակներն) արտադրվում են տարբեր նյութերից. դա կարող է լինել ոսկե պատվածքով պլաստմասա, փորագրությամբ մետաղ կամ ուռուցիկ սիլիկոնային պատվածքով պիտակ: Ցանկացած դեպքում, անկախ տեսակից, անվանական ցուցնակը միշտ էլ այն է, ինչը ձևավորման այլ ձևերի (օրինակ՝ դրոշմատպման) հետ զուգակցվելով, թույլ է տալիս մի քանի անգամ ավելի վառ դարձնել տուփից ստացված տպավորությունը:

Անվանական ցուցանակ տուփի
Դեկորատիվ կնիքները հաճախ նմանակում են անվանագրով զմուռսե կնիքը, որը դեռ մինչև վերջերս օգտագործվել են արքայական ընտանիքներում:
Նման կնիքները պատրաստվում են պլաստմասսայից, որին արքայական կնիքի ազնվական գույն են տալիս
:Նման կնիքի առկայությունը հուշանվերի տուփի վրա՝ որակի յուրատեսակ հավաստում է:

Դեկորատիվ կնիք տուփի վրա
Լոժեմենտը տուփի ներդիրն է: Լոժեմենտի հիմնական գործառույթը ապրանքի ֆիքսումն է և պաշտպանությունը տուփի մեջ: Միևնույն ժամանակ, լոժեմենտը հուշանվերի տուփի գեղեցիկ և անհրաժեշտ լրացում է:
Լոժեմենտի համար նախատեսված նյութերը բազմազան են. դա կարող է լինել պլաստմասսայի կաղապար, ստվարաթղթից հատում, մետաքս կամ թավշե երեսքաշ:
Ամեն առանձին դեպքում ընտրվում է ներդիր, որն առավել համապատասխանում է արտադրանքի ընդհանուր տեսքին և նպատակին:

Ստվարաթղթե լոժեմենտ տուփի մեջ
Հուշանվերի տուփ ընտրելու համար խորհու՞րդ է անհրաժեշտ:
Զանգահարե՛ք (+374)10 744 273 ; (+374)99 744 283
Չորս համաձայնությունների սկզբունքը կամ
ինչպե՞ս չհիասթափվել՝ վերջնական արդյունքը տեսնելով
Լինում են դեպքեր, երբ լավ դիզայնի և գեղեցիկ 3D պատկերի առկայության դեպքում անգամ ի վերջո ստացվում է թեև նման, սակայն ոչ լրիվ այն, ինչ ակնկալում էիք: Արտադրողի և պատվիրատուի միջև միմյանց հանդեպ հարցեր և պահանջներ են ծագում գործնականում բոլոր հարցերի վերաբերյալ՝ սկսած գույնի անհամապատասխանությունից, վերջացրած տուփի՝ ապրանքի չափերին անհամապատասխանությամբ: Նման դեպքերից խուսափելու համար առաջարկում ենք հետևել չորս համաձայնությունների սկզբունքին:
Համաձայնություն No1
Տուփի կառուցվածքի և նյութերի համաձայնեցում
Արտադրողը ստեղծում է տուփի, հաճախորդի ակնկալիքներին համապատասխան, մեկ կամ ավելի կառուցվածք: Նպատակը՝ համոզվելն է, որ տվյալ կառուցվածքի համաձայն ստեղծված տուփը կդիմանա բեռնվածությանը, տուփի մեջ դրված ապրանքը չի խաղա դրա ներսում և տուփը բացելիս միջից չի ընկնի, օգտագործողին հարմար կլինի բացել և փակել այն: Այս փուլում նաև կարևոր է համոզվել, թե որքան հարմար է փաթեթավորել ապրանքը. որքան հեշտ է դնել տուփի մեջ ապրանքը, այնքան ավելի մեծ է արտադրողականությունը :
Որոշ դեպքերում այս փուլում նաև քննարկվում են տուփը լրակազմող հնարավոր նյութերը. ծխնիները, կողպեքները, թավշե կամ պլաստմասսայից ներդիրը և այլն: Եթե այս բոլոր պարամետրերով հաճախորդ է գոհ է լինում, ապա երկու կողմերը հաստատում են կառուցվածքը և նյութերը:
Համաձայնություն No2
Տուփի տպագրական ֆայլի համաձայնեցում
Այս փուլում դիզայները պատրաստում է տպագրության համար վերջնական ֆայլը (artwork), որը դրվում է արդեն համաձայնեցված կառուցվածքի վրա: Տպագրության համար ֆայլը պարտադիր պետք է ստեղծվի կառուցվածի հաստատումից հետո, այլապես տուփի անգամ ամենաչնչին փոփոխության դեպքում (նույնիսկ 1 միլիմետր) կարիք կլինի վերստեղծել ամբողջ ֆայլը, որը բազմաթիվ շերտեր ունի: Վերջնական ֆայլը տպագրվում է սովորական թվային տպիչով (կարող է անգամ սև ու սպիտակ լինել) և փակցվում է կառուցվածքին:
Այս փուլի նպատակը հնարավոր անհամապատասխանությունների բացահայտումն է, որոնք հաշվի չէին առնվել դիզայնը մշակելիս: Օրինակ, կարող է պարզվել, որ մասերը հավաքելուց հետո նախշը մեկ ընդհանուր չի կազմում կամ տարբերանշանը տուփը հավաքելուց հետո ներսից գլխիվայր է տեղադրվում: Լրամշակումներից հետո (եթե այդպիսիք լինեն) կարելի է հաստատել տուփի տպագրական ֆայլը և անցնել հաջորդ փուլին:
Համաձայնություն No3
Տպագրական նմուշի համաձայնեցում
Այս փուլում իրականացվում է հաստատված ֆայլի արտադրական օֆսեթային տպագրություն: Արդյունքում թղթի կամ ստվարաթղթի թերթի վրա հնարավոր է դառնում վիզուալ գնահատել ապագա տուփի գույները և լաքապատումը: Միշտ չի հաջողվում ստանալ հենց այն գույնը, որն անհրաժեշտ է հաճախորդին: Հաստատման գործընթացը բազմաթիվ շտկումների և լրացումների պատճառով կարող է ձգվել մի ամբողջ օր:
Համաձայնություն No4
Արդյունաբերական նմուշի համաձայնեցում
Սա ավարտական փուլն է, որի ժամանակ տուփը ստացվում է ըստ էության ավարտուն ձևով: Իրականացվում են հատում, դրոշմատպում և կոնգրև, սոսնձում, դետալների և աքսեսուարների ամրացում, եթե այդպիսիք կան: Այս փուլում ևս կարող են անհամապատասխանություններ լինել. օրինակ, կարող է տգեղ ձևով արտահայտվել ստվարաթղթի տեկստուրան, որի վրա սոսնձված է կազմը:
Հաստատված արդյունաբերական նմուշը սովորաբար պայմանագրի անբաժանելի մասն է կազմում: Այն ուրույն նմուշ է, որի հիման վրա զանգվածային արտադրության դեպքում լուծվում են բոլոր վեճերը և տարաձայնությունները:
Անկասկած, ապրանքի համաձայնեցման յուրաքանչյուր փուլ ժամանակի և միջոցների ծախս է պահանջում: Օրինակ, օֆսեթ տպագրության դեպքում մեկ արդյունաբերական նմուշ ստանալու համար արտադրողն ամեն դեպքում պետք է կարգավորման համար ծախսի առնվազն 100 տպագրական թերթ և հաստոցը զբաղեցնի գործնականում մի ամբողջ օր: Այնուհանդերձ, վերջնական պատվեր ստանալու դեպքում, արտադրողների մեծ մասն իր վրա է վերցնում բոլոր ծախսերը, իսկ Դուք ստանում եք հենց այն, ինչ ցանկանում եք, այլ ոչ թե այն, ինչ ստացվել է:
Եթե Ձեզ անհրաժեշտ է որակյալ և պրոֆեսիոնալ իրականացված հուշանվերի տուփ ստանալ, խնդրում ենք գնի հստակեցման համար լրացնել ստորև բերված ձևաթուղթը:
Հուշանվերի տուփի գնի հարցման ձև
© 2013 by TIARA. All rights reserved.








































Наши клиенты
