top of page

Ձեր հարցումըուղարկված է: Շնորհակալություն:

Իմիջը՝ քայլ առ քայլ

Ֆիրմային խորհրդանիշերով (լոգոյով) բլոկնոտներ
Ֆիրմային խորհրդանիշերով (լոգոյով) թղթապանակներ
Ֆիրմային խորհրդանիշերով բլանկեր
 Ձեր ճաշակին համապատասխան բլոկնոտ: Զանգահարե՛ք: (+374)10 744 273 ; (+374)99 744 283
Թղթապանակ Ձեր լոգոյով: Զանգահարե՛ք (+374)10 744 273 ; (+374)99 744 283
Ֆիրմային խորհրդանիշերով աքսեսուարի արժեքի հաշվարկի հայցաձև

Սովորաբար բլոկնոտն իրենից ներկայացնում է թղթի՝ իրար միացված թերթերի՝ կազմով պաշտպանված բլոկ: Հիմնականում, կազմի համար օգտագործվում է 250-300 գրամ/մ2 կավճապատ ստվարաթուղթ, թեև հանդիպում են նաև կաշվից, փայտից և պլաստիկից պատրաստված կազմեր: Կավճապատ ստվարաթղթից փափուկ կազմով բլոկնոտի վրա գերազանց տպվում են ցանկացած գունային բարդության պատկերներ: Փափուկ կազմով բլոկնոտները, չնայած ոչ թանկ լինելուն, շատ պրակտիկ են և ներկայացուցչական:

 

Կավճապատ ստվարաթղթից կազմին այլընտրանք կարող է ծառայել նաև դիզայներական ստվարաթղթից տարբերակը, որը սովորաբար արդեն ունենում է յուրահատուկ տեքստուրա և գույն: Դիզայներական ստվարաթղթից կազմի վրա լավ է դիտվում ընկերության՝ ընտրված հատվածներում լաքապատ, դրոշմատպված տարբերանշանը:

 

Անհրաժեշտ է նաև առանձնացնել կազմարարական նյութով մակաշերտված կոշտ ստվարաթղթից կազմով բլոկնոտները: Կոշտ կազմով բլոկնոտներն ավելի լուրջ և ներկայացուցչական տեսք ունեն:

 

Բլոկնոտների թերթերի համար սովորաբար օգտագործում են 80 գրամ/մ2 սպիտակ թուղթ՝ վրան տպված քառակուսի կամ տողավոր գծավորմամբ: Շատ ընկերություններ յուրաքանչյուր թերթի վրա նաև ավելացնում են իրենց տարբերանշանը և կոնտակտային տվյալները:

Փափուկ կազմով բլոկնոտ

Կոշտ կազմով նոթատետր

Կաշվե կազմով բլոկնոտ

Папка с фирменной символикой

Ֆիրմային խորհրդանիշով թղթապանակ

Ֆիրմային խորհրդանիշով թղթապանակ

Սովորաբար ֆիրմային խորհրդանիշով թղթապանակն արտադրվում է նույն նյութից, որից պատրաստվում է բլոկնոտի կազմը: Դա կարող է լինել ընկերության տարբերանշանը տպված թե՛ կավճապատ ստվարաթղթի վրա, թե՛ դիզայներական թղթի: Ֆիրմային խորհրդանիշերով թղթապանակը յուրաքանչյուր կարևոր շնորհանդեսի կամ հանդիպման անփոխարինելի ատրիբուտ է: Բլոկնոտի և գրչի հետ համադրված՝ նման թղթապանակները շահեկան կերպով առանձնացնում են ընկերությունը և շատ ներկայացուցչական տեսք ունեն: Հաճախ ֆիրմային խորհրդանիշերով թղթապանակներն օգտագործվում են նաև ընկերության ներսում՝ աշխատակցիների շրջանում, ինչը, հավանաբար, նպաստում է առավել համախմբված և համերաշխ միջավայրի ստեղծմանը:  

Ֆիրմային խորհրդանիշերով բլանկը A4 ֆորմատի թղթի թերթ է, որի վրա սովորաբար առկա են ընկերության տարբերանշանը և կոնտակտային տվյալները: Ընկերության խորհրդանիշերի գունագեղ տպագրության շնորհիվ սովորական գրասենյակային թուղթը անհավանական ձևով փոխակերպվում է և ամբողջությամբ փոխում ֆիրմային բլանկերի վրա գրվող ինֆորմացիայի հանդեպ ընթերցողի վերաբերմունքը: Շատ ընկերություններ հատուկ ուշադրություն են դարձնում նաև ֆիրմային բլանկերի համար օգտագործվող թղթի ընտրությանը: Առանձնակի ճերմակ, թեթև տեքստուրայով և թավշյա զգացողություն հաղորդող դիզայներական թղթի վրա տպված ընկերության խորհրդանիշով բլանկը գրված ինֆորմացիան էլ ավելի տպավորիչ է դարձնում ստացողի համար:

ԲԼՈԿՆՈՏՆԵՐԻ և ԹՂԹԱՊԱՆԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Զանգահարե՛ք
Թղթապանակ
Պլոմբ
Նոթատետր

Կարծում ենք, յուրաքանչյուր ընկերություն իր զարգացման ընթացքում բազմաթիվ դժվարություններ և խոչընդոտներ է հաղթահարում: Միապաղաղ, օրեցօր` ծառայությունների պատշաճ մատուցման, առաջարկվող ապրանքի որակի և բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ ստեղծվում է ընկերության համբավը և ձևավորվում է նրա հանդեպ հարգալից վերաբերմունքը: Եթե ուշադրություն դարձնեք, ապա կնկատեք, որ նման ընկերություններում մտածված է յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր դետալ: Անկասկած, նման մանրուքներն անհամար են և դրանց թվին կարելի է դասել ընկերություններում ամենօրյա օգտագործման մեջ գտնվող իրերի վրա ֆիրմային խորհրդանիշերի առկայությունը:

 

​Կցանկանայինք առանձնացնել երեք հիմնական առարկա, որոնք գործնականում միշտ օգտագործվում են ցանկացած գրասենյակում և ձեռնարկությունում: Դրանք են բլոկնոտները, թղթապանակները և ֆիրմային բլանկերը: Այս իրերին ֆիրմային ոճ և կերպար հաղորդելով՝ յուրաքանչյուր ընկերություն կարծես առանձնացնում է իր զարգացման և հասունության փուլերից մեկը: Ստորև կփորձենք հակիրճ ներկայացնել այդ աքսեսուարներից յուրաքանչյուրի յուրահատկությունները:

© 2013 by TIARA. All rights reserved.

Наши клиенты

bottom of page