top of page

ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ԱՅՑԵՔԱՐՏԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Զանգահարե՛ք
Այցեքարտ

Այցաքարտն առաջին հանդիպումն է

Այցաքարտը իմիջի մաս է կազմում, մաս, որը չարժե անտեսել: Հաճախ գործնական հանդիպման հաջողությունը կախված է լինում բազմաթիվ նրբություններից՝ անթերի արտաքինից, հաճելի ձայնից, լավ այցաքարտից: Բոլոր այս համր վկաները հաճախ կանխորոշում են բանակցությունների ավարտը՝ դեռ մինչև հանդիպման սկիզբը: Այդ իսկ պատճառով իսկական պրոֆեսիոնալները երբեք չեն մոռանում սեփական արտաքինի և որակյալ այցաքարտ ունենալու անհրաժեշտության մասին: Չէ՞ որ հանդիպումից հետո միակ բանը, որը կհիշեցնի իրենց մասին և կասոցիացվի նրանց հետ՝ այցաքարտն է:

 

Մեր ընկերությունը ստեղծում է այցաքարտեր, որոնք Ձեր գործընկերները երկար կհիշեն: Այցաքարտեր պատրաստելիս մենք օգտագործում ենք «Cordenons» խմբի արտադրության իտալական թուղթը: Պրեմիում դասի խիտ թուղթը չափազանց հաճելի է և հիանալի է տպագրության համար: Այցաքարտեր պատրաստելիս մենք հիմնականում դիմում ենք մետաքսատպության: Այս ընտրությունը պատահական չէ, քանի որ մետաքսատպության ժամանակ ներկն առավել խիտ շերտով է փոխանցվում մակերեսին և գույները, համապատասխանաբար, ստացվում են առավել հյութալի և պայծառ: Հատուկ ներկանյութերն ու լաքերը թույլ են տալիս ստանալ այցաքարտի տառերի և դետալների ծավալային արտասովոր էֆեկտ: Տպագրությունն ավելի արտահայտիչ է դառնում ռելիեֆայնության (կոնգրևի) և նրբաթիթեղով դրոշմատպման շնորհիվ:

 

Լինում են դեպքեր, երբ այցաքարտի էքսկլյուզիվ լինելն այնքան էլ կարևոր չէ. որոշիչ են այդ այցաքարտը պատրաստելու համար պահանջվող ժամկետը և գինը: Եթե այցաքարտ պատվիրելիս կարևոր չափանիշը արագությունն է, ապա այցաքարտերը տպվում են պրոֆեսիոնալ թվային տպիչով, որը թույլ է տալիս արդեն երկու-երեք ժամից ունենալ թեև համեստ, սակայն որակյալ տպված քարտեր: Իսկ եթե հիմնական չափանիշը գինն է, ապա այցաքարտերը պատրաստվում են օֆսեթ տպագրությամբ, որը թույլ է տալիս ստանալ իդեալական պայծառ պատկերներ: Պետք է հիշել, սակայն, որ միայն 1000 հատից ավելի տպաքանակի դեպքում է օֆսեթ տպագրության գինը գրավիչ դառնում:

Այցեքարտեր

Այցեքարտեր

Դուք կարող եք պատվիրել այցաքարտեր՝ լրացնելով այս ձևը կամ զանգահարելով այս հեռախոսահամարներով: Զանգահարե՛ք (+374)10 744 273 ; (+374)99 744 283

Այցեքարտերի հարցման ձև

Ձեր հայտը ուղարկված է: Շնորհակալություն:

© 2013 by TIARA. All rights reserved.

Наши клиенты

bottom of page