Թղթե պարկ ընտրելու
7 թոփ-խորհուրդ
!
Ինչու՞ չարժե ընտրել հաստ ստվարաթղթից պարկ (տոպրակ)
Թղթե պարկի (տոպրակի) գնի հիմնական մասը կազմում է այն թղթի արժեքը, որից պատրաստված է տոպրակը: Որքան ավելի մեծ է թղթի գրամաժը, այնքան ավելի թանկ է պարկը: Ընդ որում, ծանր թուղթ ընտրելուց բոլորովին էլ չի հետևում, որ որակն ավելի բարձր կլինի: Ավելի շուտ՝ հակառակը: Թղթե պարկը (տոպրակը) կոպիտ է ստացվում, հաստ ստվարաթղթից պատրաստված տոպրակի ծալքերը հեշտությամբ ճաքում են, իսկ ստվարաթղթի կառուցվածքի ոչ ճկուն լինելու պատճառով թղթե պարկի մասերի սոսնձումն այնքան էլ վստահելի չի լինում: Որպես հետևանք՝ անճոռնի մի բան է ստացվում:
Այդ իսկ պատճառով, անկեղծորեն խորհուրդ ենք տալիս ընտրել այնպիսի թուղթ, որի գրամաժը չի գերազանցում 250 գր/մ2՝ անգամ այն դեպքում երբ Ձեզ ստվարաթղթի որոշակի նմուշ է դուր եկել: Արդյունքում Դուք և գումար կխնայեք, և չեք հիասթափվի Ձեր թղթե պարկի (տոպրակի) տեսքից:
Որքա՞ն դիմացկուն է թղթե պարկը (տոպրակը)
Սովորաբար տպավորություն է ստեղծվում, թե թղթե պարկը (տոպրակը) փխրուն ապրանք է, քանի որ թուղթն ինքը հեշտությամբ պատռվող է: Այնուամենայնիվ, ճիշտ հավաքած տոպրակը, անկախ թղթի տեսակից, կարող է դիմանալ 5 կիլոգրամ քաշ ունեցող բեռի, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ավելի ծանր քաշով բեռի:
Արդյո՞ք լյուվերսներն անհրաժեշտ են թղթե պարկի (տոպրակի) համար
Մենք գտնում ենք, որ լյուվերսները թղթե պարկին (տոպրակին) հաճելի տեսք են տալիս, սակայն պարտադիր չեն: Ցանկացած տոպրակ ուշադրություն է գրավում նախևառաջ դիզայնի և ձևավորման շնորհիվ, և այնպիսի դետալ, ինչպիսին լյուվերսներն են, կարող են ընդամենն ընդգծել թղթե պարկի (տոպրակի) եղած տեսքը:
Մենք առանց լյուվերսների բազում տոպրակներ ենք տեսել, որոնք իդեալական տեսք ունեին հրաշալի դիզայնի շնորհիվ: Տեսել ենք նաև այնպիսի շիլափլավ դիզայներական լուծումներ, որտեղ, թեև լյուվերսներ կային, և հետտպագրական տարբեր հավելյալ հնարքներ էին օգտագործված, սակայն չկային ամենակարևորները՝ գեղեցկությունն ու գրավչությունը:
Արժե՞ արդյոք տոպրակը պատվիրել դիզայներական թղթից
Միանգամից նշենք, որ դիզայներական թղթի տեսակները չափազանց շատ են: Եվ, իհարկե, նրանցից բոլորը չեն նախատեսված թղթե պարկերի (տոպրակների) արտադրման համար: Այնուհանդերձ, որոշ դեպքերում, հաճախորդները, դիզայներական թղթի վրա տպագրված հիանալի այցաքարտ ստանալով, անմիջապես նույն նյութից տոպրակ ունենալու ցանկություն են հայտնում: Ցավոք, նրանց հաճախ հիասթափություն է սպասում, քանի որ նման թղթի տեսակների մեծ մասը դժվարությամբ են ծալվում, կարող են ճաքել և «կամակորություն անել» սոսնձելիս: Բացի այդ, դիզայներական թուղթը զգալիորեն ավելի թանկ է և սովորաբար ձեռք է բերվում միայն ըստ պատվերի, ինչը կարող է երկարացնել թղթե պարկերի (տոպրակների) արտադրման ժամկետները մոտ երկու շաբաթով:
Թեև, իհարկե, մասնագետների աջակցությամբ ընտրելով համապատասխան դիզայներական թուղթ, Դուք, արդյունքում, կստանաք տոպրակ, որն իդեալական կերպով ընդգծում է Ձեր ընկերության անհատականությունը և ոճը: Ընտրություն Ձերն է:
Գնի առումով, թղթի պարկերի (տոպրակների) համար ո՞ր տպաքանակն է ամենաօպտիմալը:
Հիմնականում, անկախ պարկի (տոպրակի) արտադրությունն իրականացնող ընկերությունից, տոպրակի գինը պայմանավորվելու է երկու բաղադրիչով՝ ամբողջ տպաքանակի համար մեկ անգամ արվող ծախսերով (տպագրական ձևեր, կտրման դանակներ, հաստոցի հարմարեցում) և տպաքանակի մեծացման հետ մեծացող ծախսերով (թուղթ, պարան, ներկեր, լաքեր և այլն): Որքան ավելի մեծ է տպաքանակը, այնքան ավելի է փոքր են միանգամյա ծախսերը, հետևաբար՝ ավելի ցածր է գինը:
Հասկանալու համար, թե ո՞րն է, այսպիսով, օպտիմալ տպաքանակը մեր ընկերությունում պատվիրելիս, այսինքն, ո՞ր դեպքում, է որ միանգամյա ծախսերի ազդեցությունն այլևս այդքան որոշիչ չէ, մենք պարզապես հաշվարկեցինք տարբեր տպաքանակների դեպքում ստացվող գինը և, արդյունքում, ստացանք, որ. 500 հատից 1000 հատի անցման արդյունքում գինը նվազում է 30-ից 40 տոկոսով, 1000-ից 1500 հատի անցման դեպքում՝ 5-ից 6 տոկոս, 1500 հատից 2000 հատի՝ 4-ից 5 տոկոս և այսպես շարունակ: Այնպես որ, գնի առավել շոշափելի տարբերություն կարելի է ունենալ 1000 հատ տպաքանակի դեպքում:
Մոտավորապես որքա՞ն կարժենա իմ թղթե պարկը (տոպրակը)
Թղթե պարկի գինն, իհարկե, կախված է դրա չափսից: Օգտվենք տոպրակը չափելու այլընտրանքային միավորից, որը հավասար է Pepsi-ի կամ Cola-ի (որը կնախընտրեք) մեկ տարայի: Եվ այսպես՝
1. Թուղթ
3. Բռնիչներ
2. Ձևավորում
Թղթե պարկի (տոպրակի) պատրաստման համար հիմնականում օգտագործվում է թղթի երեք տեսակ՝ կավճապատ, կրաֆտ և դիզայներական:
Կավճապատ թուղթը, ճերմակության և ողորկության շնորհիվ, իդեալական է պատկերների պայծառ, հստակ և գունեղ տպագրության համար:
Թուղթն ունի բազմաթիվ բնութագրիչներ՝ խտություն, անլուսաթափանցություն, ճերմակություն, անհարթություն, խոնավություն և այլն: Մենք հիմնականում կհղենք միայն մեկին՝ թղթի խտությանը (գ/մ2):
Եթե Ձեզ հետաքրքիր են թղթի և ստվարաթղթի բնութագրիչների նրբությունները, ինչպես նաև՝ դրանց արտադրման գործընթացի մանրամասները, ապա, խնդրում ենք սեղմել այս հղմանը:
Կրաֆտ թուղթը, չնայած թեթևությանը, թղթի տեսակներից առավել ամուրն է: Բաղադրության շնորհիվ այս ծակոտկենային, դարչնագույն թուղթը էկոլոգիապես բացարձակ անվտանգ է և անօդանցիկ:
Դիզայներական թուղթն արդեն իսկ ունի գրավիչ տեկստուրա, գույն և հաճելի է շոշաթելիս: Սովորաբար նման թուղթն ինքնին ոճ և անհատականություն արտահայտող է և չի պահանջում որևէ լրացուցիչ աշխատանք:
Ընտրովի լաքապատումը փայլով (կամ փայլատությամբ) ընդգծում է պատկերի դետալները և դարձնում այն հագեցած և իրական:
Դրոշմատպումը տպագրության ընթացքում միկրոֆոլգայի օգտագործման շնորհիվ մաքսիմալ իրական է դարձնում ոսկեգույնն ու արծաթագույնը և այդ գույների փայլն ու պայծառությունը:
Կոնգրևի (էմբոսինգ) միջոցով ստվարաթղթի վրա ստեղծվում են ուռուցիկ պատկերներ՝ դարձնելով դրանք ծավալուն և ընդգծելով դրանց ձևը:
Թղթե պարկի 3 հիմնական բաղադրիչները
ԹՈՒՂԹ + ՁԵՎԱՎՈՐՈՒՄ + ԲՌՆԻՉՆԵՐ
Ձևավորում ասելիս ենթադրում ենք թղթի հետ իրականացվող բոլոր այն լրացուցիչ գործողությունները, որոնք պարկին (տոպրակին) հաղորդում են անհատականություն և գրավչություն: Դրանք են՝ տպագրությունը, լաքապատումը, դրոշմատպումը, կոնգրևը և լամինացիան: Պարկերի (տոպրակների) արտադրման համար առավել հաճախ կիրառվում է օֆսեթային կամ տրաֆարետային տպագրություն (մետաքսատպություն):
Տրաֆարետային տպագրությունը (շելկոգրաֆիյա) գործնականում հնարավոր է իրական Տրաֆարետային տպագրությունը (շելկոգրաֆիյա) գործնականում հնարավոր է իրականացնել ցանկացած տեսակի թղթի վրա և իդեալական է մեկ կամ երկու գույների օգտագործմամբ տպագրության համար: Տպագրության այս եղանակի օգտագործման դեպքում գույները ստացվում են առավել պայծառ և հագեցած:
Շելկոգրաֆիյա
Լամինացիան պաշտպանում է թղթի մակերեսը մաշվելուց և այլ վնասվածքներից, փայլուն թաղանթով լամինացիայի դեպքում պատկերին փայլ է հաղորդում, իսկ փայլատ թաղանթով լամինացիայի դեպքում՝ մեղմում գույները:
Լամինացիա
Կարելի է առանձնացնել բռնիչների՝ թղթե պարկերի (տոպրակների) արտադրման մեջ կիրառվող երեք տեսակ, որոնք պատրաստվում են պարանից, ժապավենից և թղթից:
Պարանից բռնիչները հիմնականում օգտագործում են այն պարկերի (տոպրակների) համար, որոնք պատրաստվում են կավճապատ թղթից կամ ստվարաթղթից: Ավելի էլեգանտ տեսք հաղորդելու համար պարանի համար բացվածքները շրջանակում են լյուվերսներով (պիկոլո):
ՊԱՐԱՆԻՑ ԲՌՆԻՉ
Ժապավենից բռնիչները, պարանից պատրաստվածների նման, օգտագործվում են կավճապատ թղթից պարկերի (տոպրակների) համար, ընդ որում՝ թղթե պարկը ձեռք է բերում ավելի նուրբ և նրբագեղ տեսք: Որոշ դեպքերում բռնիչների վրա տպվում է նաև ընկերության տարբերանշանը՝ տոպրակը դարձնելով էքսկլյուզիվ:
ԺԱՊԱՎԵՆԻՑ ԲՌՆԻՉ
Թղթե բռնիչներն օգտագործվում են կրաֆտ պարկերի (տոպրակների) համար և սովորաբար նույնպես պատրաստվում են կրաֆտ տեսակի թղթից: Թղթե բռնիչներն ամենազուսպն ու էկոլոգիապես անվտանգն են:
ԹՂԹԵ ԲՌՆԻՉ
Ընտրովի լաքապատում փայլով
Դրոշմատպում
Կոնգրև (էմբոսինգ)
Օֆսեթային տպագրությունն իդեալական է կավճապատ թղթի վրա լիագույն պատկերների տպագրման համար:
Օֆսեթային տպագրություն
Սկսած 410 դ. (կրաֆտ)
Սկսած 585 դ. (կավճապ.)
Պայմանական տարողություն
"20+20"
Պայմանական տարողություն
"7"
Սկսած 310 դ. (կրաֆտ)
Սկսած 348 դ. (կավճապ.)
Պայմանական տարողություն
"3"
Սկսած 237 դ. (կրաֆտ)
Սկսած 275դ. (կավճապ.)
Պարկ ընտրելիս խորհու՞րդ է անհրաժեշտ:
Զանգահարե՛ք (+374)10 744 273 ; (+374)99 744 283
Տոպրակի գնի հարցման ձև
ԹՂԹԵ ՊԱՐԿԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Զանգահարե՛ք
© 2013 by TIARA. All rights reserved.
Наши клиенты