ԾԱՎԱԼԱՅԻՆ ՊԻՏԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Զանգահարե՛ք
Ի՞նչ է իրենից ներկայացնում շիլդիկը:
«Շիլդիկ» բառը թարգմանաբար նշանակում է տեղեկատվական բովանդակության որոշակի վահանակ: Նախկինում նմանատիպ վահանակները հիմնականում պատրաստվում էին մետաղից և ապրանքի մասին վրան դաջված տեխնիկական տվյալներով ամրացվում էին աննկատ վայրերում: Իսկ ահա մեր ժամանակներում, նման պիտակների նպատակներն ու տեսակները զգալիորեն ընդլայնվել են: Այժմ, սա նախևառաջ, ևս մեկ գեղեցիկ տարր է, որը հաճելի կերպով լրացնում է այն ապրանքը, որի համար նախատեսված է:
Այսօր մեծ ժողովրդականություն են վայելում պլաստիկից պատրաստված և պիտակին ծավալ հաղորդող հատուկ շերտով պատված պիտակները: Նման պիտակների ստորին շերտը սովորաբար կազմված է վրան տեղեկությունները տպված ինքնակպչուն թաղանթից, ինչի պատճառով էլ այս պիտակները հաճախ ծավալային պիտակներ են անվանում:
Ծավալային պիտակ (շիլդիկ)
Որո՞նք են ծավալային պիտակների առավելությունները:
Ծավալային պիտակները ինֆորմացիայի ընկալումը մեծացնելու ևս մեկ հրաշալի միջոց են: Ծավալը, թափանցիկությունը, շողքերը միշտ էլ գրավել են մարդու ուշադրությունը և դրական զգացմունքներ առաջացրել: Հիշեք թեկուզ տերևի վրա ցողի կաթիլն՝ առավոտյան ժամերին: Այդ մաքրությունն ու թափանցիկությունն այնքան հաճելի են, որ ձեռքդ հաճախ բնազդաբար մեկնում ես՝ մատով կաթիլին դիպչելու համար: Նման զգացումներ մարդկանց մոտ առաջացնում են նաև ծավալային պիտակները, ինչի շնորհիվ դրանք ժողովրդականություն են վայելում այն ընկերությունների շրջանում, որոնք ձգտում են իրենց հաճախորդին ուրախացնել գեղեցիկ բրենդավորված ապրանքով: Ընկերության տարբերանշանով ծավալային պիտակները գրավիչ են և հիշվող: Ծավալային պիտակների վրա ոսպնյակի էֆեկտը փոխում է տեսքը, դարձնում այն ավելի գեղեցիկ ու վառ:
Ծավալային պիտակների ևս մեկ առավելությունը դրանց զարմանալի դիմացկունությունն է արտաքին ազդեցությունների հանդեպ: Ջերմաստիճանի և խոնավության տատանումները չեն սպառնում ծավալային պիտակներին. չէ՞ որ էպօքսիդային խեժը, որից էլ հենց բաղկացած է պիտակի ծավալային մասը, օժտված է ագրեսիվ արտաքին միջավայրին հիանալի կերպով դիմադրելու ունակությամբ: Այս ամենը նպաստում է ծավալային պիտակի երկարակեցությանն՝ անկախ օգտագործման վայրից՝ լինի լավ սարքավորված գրասենյակ, թե՝ ամենագնացի սկավառակի վրա ֆիրմային նշանով թասակ:
Կաթիլ
Ծավալային պիտակ ցողունի տեսքով
Ձեր տարբերանշանով ծավալային պիտակը կարող է պատրաստ լինել արդեն մեկ օրից: Զանգահարե՛ք: (+374)10 744 273 ; (+374)99 744 283
Ի՞նչ են անում ծավալային պիտակները և ինչպե՞ս:
1. Գովազդում են
Ծավալային պիտակը նաև կգովազդի Ձեզ հենց Ձեր արտադրանքի վրա, օրինակ.
-
Համակարգիչների
-
Կենցաղային տեխնիկայի
-
Հաստոցների
-
Գործիքների
-
Կահույքի
-
Բեյջերը
-
Կրծքանշանները
-
Բանալիի կախանները
-
Գրիչները
-
Բլոկնոտները
-
Թղթապանակները
Ծավալային պիտակները մշտապես գովազդում են Ձեզ՝ արտադրված կահույքի, վերականգնված համակարգչի կամ նվիրված օրագրի վրա:
Ձեր գովազդը կարող է հայտնվել ամենատարբեր հուշանվերների և նվերների վրա, ինչպիսիք են, օրինակ.
2. Տեղեկացնում
3. Հավելում
-
Գրասենյակների համար անվանական վահանակները
-
Շենքերի համար ֆասադային վահանակները
-
Մենյուի համար տակդիրները
-
Բեռների մակնշման համար վահանակները
-
Գույքային համարները
-
Նախազգուշացնող նշանները
-
Հանդերձարանի կախիչների համարները
Ծավալային պիտակները գրավիչ կերպով տեղեկացնում են զեղչերի և ակցիաների սկզբի մասին, նախազգուշացնում վտանգի մասին. մի խոսքով, օգնում են ուշադրություն գրավել:
Ծավալային տեղեկատվական պիտակ են.
-
ավտոմեքենայի ինտերիերի զարդարում (նշաններ ղեկի և սկավառակների համար, գեղարվեստական գրառումներ)
-
հուշանվերային և նվերի տուփերի զարդարում (տարբերանշաններ և դիզայնի տարրեր)
-
շշերի և սրվակների զարդարում (տարբերանշաններ և դիզայնի տարրեր)
Ծավալային պիտակները հաճելիորեն լրացնում են ինտերիերի զարդարանքը, էքսկլյուզիվ շշերի արտաքինը, ավտոմեքենաների համար գեղեցիկ աքսեսուար են ծառայում:
Ծավալային պիտակների կիրառման մի քանի ոլորտ.
Դուր եկա՞վ ծավալային պիտակը: Պատվիրե՛ք հենց հիմա.(+374)10 744 273 ; (+374)99 744 283
Ծավալային պիտակի (շիլդիկի) արտադրման փուլերը
Առաջին փուլ՝ տպագրություն
Երկրորդ փուլ՝ կտրում
Դիզայնը՝ թվային կամ տրաֆարետային տպագրության միջոցով անց է կացվում ինքնակպչուն թաղանթի վրա:
Թվային տպագրությունն օգտագործվում է փոքր տպաքանակների դեպքում, քանի որ չի պահանջում նախատպագրական պատրաստման համար ոչ մի ծախս: Եվս մեկ առավելություն է արդյունքի ստացման արագությունը:
Այդուհանդերձ, պատկերի՝ թվային տպագրության արդյունքում ստացվող որակը փոքր-ինչ ավելի ցածր է, քան տրաֆարետային տպագրության (մետաքսատպության) դեպքում:
Արդեն տպագրված թաղանթը պլոտերի օգնությամբ կտրում են՝ ըստ պահանջվող պատկերի ուրվագծով:
Պլոտերային կտրման համար անհրաժեշտ է ընդամենը վեկտորային պատկեր, որը կապահովի կտրման ուրվագիծը:
Բացի կտրելուց, ծավալային պիտակների համար գոյություն ունեն պլոտերային կտրման բազմաթիվ կիրառություններ, ինչպիսին, օրինակ, այս ինտերիերային գովազդն է, ցուցափեղկերի փակցնումը կամ փողոցի ցուցանակների պատրաստումը:
Երրորդ փուլ՝ լցում
Կախված ծավալային պիտակի օգտագործման վայրից ընտրվում է խեժի տեսակը, որը լինում է կոշտ կամ ճկուն:
Շոշափելիս փափուկ ճկուն խեժը կիրառելի է գործնականում ցանկացած մակերեսի համար: Իսկ կոշտի համար կպահանջվի նստեցման համար պատրաստել հատուկ հարթ տեղ:
Ընտրությունը կատարելուց հետո հատուկ մեքենայի միջոցով խեժը ներարկվում է կտրված ուրվագծով պատկերի վրա և տեղափոխվում չորանոց:
Ի՞նչ արժե ծավալային պիտակը:
Ստորև ներկայացված է ծավալային պիտակի արժեքների աղյուսակն ըստ քառակուսի սանտիմետրի՝ կախված տպաքանակից: Այսպես, օրինակ, համակարգչային բլոկի վրա տեղադրվող 2,5*2,5 չափսի պիտակի արժեքը, 100 հատ տպաքանակի պարագայում, հավասար կլինի 450 դրամի՝ 1 հատի համար:
* Գները ներկայացված են մեկ գույնով տպագրության և ճիշտ ձևի ուրվագծով պատկերի համար: Ծավալային պիտակները 5 սմ2-ից պակաս մակերեսի դեպքում հաշվարկվում են առանձին սանդղակով:
© 2013 by TIARA. All rights reserved.
Наши клиенты