top of page

ՕՐԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Օրացույց
Պլոմբ
Զանգահարե՛ք
Թղթապանակ

Օրացույցների տեսակները

Կարելի է հիմնականում առանձնացնել օրացույցների երեք տեսակ՝ պատի եռամսյակային օրացույցներ, պատի միաբլոկ օրացույցներ և սեղանի օրացույցներ: Բացի թղթից և ստվարաթղթից, որոնցից պատրաստվում են օրացույցները, անհրաժեշտ է նշել օրացույցի ևս երեք կարևոր դետալ. կուրսորը, զսպանակը և լյուվերսը:

Պատի եռաբլոկ (եռամսյակային) օրացույցները թույլ են տալիս աչքի առաջ ունենալ յուրաքանչյուր տարվա միանգամից երեք ամիսը: Սովորաբար, նման օրացույցներ նախընտրում են ֆինանսիստները, լոգիստները, գնումների բաժինների աշխատակիցները: Մի խոսքով, նման օրացույցներն օգտագործվում են այնտեղ, ուր վճարումների կամ մատակարարման հաշվարկը սովորաբար չի սահմանափակվում միայն մեկ ամսով: Այս տեսակի օրացույցները կազմված են զսպանակով միմյանց ամրացված երեք բլոկից:

1750դ 200հատը

Օրացույցային բլոկերը օրացույցի ստվարաթղթե հիմքին ամրացված են զսպանակի միջոցով: Զսպանակները լինում են տարբեր գույների, պլաստիկ և մետաղական: Ցանկացած ոճի հետ հեշտությամբ համադրվելու շնորհիվ առավել հաճախ պատվիրատուները նախընտրում են պլաստմասսայից պատրաստված սպիտակ զսպանակները:

Պատի միաբլոկ օրացույցները բաղկացած են կազմից և միմյանց զսպանակով ամրացված թերթերի մեկ բլոկից: Որոշ դեպքերում նման օրացույցները նախընտրելի են, քանի որ դրանց վրա երևում է միայն մեկ ամիսը և հայացքը ֆիքսվում է դրա վրա: Այս օրացույցները նաև պակաս տեղ են զբաղեցնում պատի վրա, ինչը հաճախ նույնքան կարևոր դեր ունի:

1200դ. 200 հատը

Կուրսորը քառանկյուն փոքրիկ պատուհան է, սովորաբար կարմիր գույնի, որի օգնությամբ նշվում է օրը:

Անդրաձիգ օրացույցը («տնակը») չափազանց պրակտիկ է: Այն քիչ տարածք է զբաղեցնում աշխատանքային սեղանի վրա և հարմար է նրանով, որ կարելի վերցնել, թերթել անհրաժեշտ ամսվա էջը և նշումներ անել վրան:

 

1000դ. 200 հատը

Լյուվերսը (պիկոլոն) այն դետալն է, որի օգնությամբ երիզվում են բացվածքները: Օրացույցների դեպքում լույվերսները տեղադրվում են կազմի վերին հատվածում՝ օրացույցը պատից կախելու բացվածքի վրա, դրանով իսկ պաշտպանելով օրացույցը վնասվածքներից և ամփոփ տեքստ հաղորդելով դրան:

Օրացույց ընտրելիս խորհրդի կարի՞ք ունեք: Զանգահարե՛ք. (+374)10 744 273 ; (+374)99 744 283

5 խորհուրդ, թե ինչպե՞ս օրացույցը դարձնել լավ նվեր

կամ

ինչու՞ Ձեր օրացույցը հայտնվեց աղբարկղում:

Հաճախ, Ամանորի նախաշեմին, ընկերություններն իրենց հաճախորդներին և գործընկերներին նվիրում են ընկերության մասին տեղեկություններով և տարբերանշանով օրացույցներ: Անշուշտ, այն փաստը, որ Ձեր ընկերության օրացույցն ամբողջ տարի կլինի Ձեր հաճախորդների աչքի առաջ, չափազանց հուսադրող է և թույլ է տալիս ենթադրել, որ դրա վրա զետեղված հեռախոսահամարի շնորհիվ Ձեզ չեն մոռանա զանգահարել: Սակայն, կարծում ենք, որ Ձեր հաճախորդին, գեղեցիկ փաթեթավորված օրացույցը նվերի ստանալիս, թերևս ամենաքիչը հետաքրքրում են Ձեր ընկերության մասին տեղեկությունները: Մենք փորձել ենք խմբավորել այն ոսկե կանոնները, որոնք իրականում կարևոր են օրացույց պատրաստելիս, և որոնց հետևելով՝ կարելի է ստեղծել այնպիսի օրացույց, որին Ձեր հաճախորդն իսկապես հաճույքով կնայի ամբողջ տարի:

Կանոն No1. ՊՐԱԿՏԻԿ

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ օրացույցի առաջին կարևորագույն գործառույթը շաբաթվա օրն ու ամսաթիվը ցույց տալն է: Օրացույցի հենց այս երկու տարրերն են, որ պետք է առավելագույն տեսանելի լինեն: Նայողը պետք է տեսնի այս տեղեկություններն առանց չնչին անգամ ջանք գործադրելու: Օրացույցի վրա գրվող թվերի և տառերի համար ընտրեք ընթեռնելի տառատեսակ: Աշխատեք նվազագույնի հասցնել օրացույցի ձևավորման մեջ օգտագործվող գույների քանակը` ընտրելով մինչև երկու կոնտրաստային գույն (օրինակ՝ բաց բեժ գույնի ֆոն և մուգ դարչնագույն տառեր): Աշխատեք այնպես անել, որ օրացույցից օգտվելը նույնպես դյուրին լինի. օրինակ, թերթերը մի պատրաստեք հաստ ստվարաթղթից, որպեսզի դրանք հեշտությամբ պոկվեն:

Կանոն No2. ՉՊԱՐՏԱԴՐՈՂ

Ինչպես արդեն նշեցինք, օրացույցի հիմնական գործառույթն ամսաթիվը ցույց տալն է: Այդ իսկ պատճառով աշխատեք այնպես անել, որ Ձեր ընկերության մասին տեղեկություններն անընդհատ «չճչան», փոխարենը կազմի և «գովազդային դաշտերում» նվազագույնի հասցված լինեն: Խորհուրդ ենք տալիս սահմանափակվել անվանումը և հիմնական գործունեության մասին նշելով, ընդ որում՝ այս ամենը տեղավորելով կազմի ոչ ավելի քան 1/10 մասը զբաղեցնող տարածքում:

Կանոն No3: ԳԵՂԵՑԻԿ

Միգուցե դուք զբաղվում եք զուգարանակոնքերի կամ կոյուղու խողովակների ինչ-որ դետալների վաճառքով: Համաձայնեք, որ մեր կենցաղում այդ իրերի անհերքելի անհրաժեշտությանը, բոլորովին պարտադիր չէ, որ Ձեր օրացույցի կազմը հագեցած լինի զուգարանակոնքերով ու ամեն տեսակ ամրաններով:

 

Աշխատեք կազմը ձևավորել այնպես, որ այն աչքի համար առավել հաճելի լինի: Բնապատկերներ, երեխաներ, կանայք… այս ամենը շոյում է աչքը ու, եթե անգամ ոչ մի կապ չունի Ձեր ոլորտի հետ, միևնույնն է, դրական զգացմունքներ կառաջացնի դիտողի մոտ:

 

Ուշադրությու՛ն: Աշխատեք օրացույցի վրա չդնել Ձեր երեխաների և կանանց՝ բջջային հեռախոսի միջոցով արված լուսանկարները: Եթե դուք չեք տիրապետում լուսանկարչի պրոֆեսիոնալ հմտությունների, ապա դրանով կարող եք պարզապես փչացնել ամեն ինչ:

Կանոն No4. ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ

Եթե Ձեր օրացույցի վրա կա տեղ, որն անհրաժեշտ է լրացնել, սակայն, երկրորդ կանոնին հետևելով, որոշել եք այն չզբաղեցնել Ձեր մասին տեղեկություններով, ապա խորհուրդ ենք տալիս տեղադրել որևէ օգտակար ինֆորմացիա: Տարբերակներ շատ կան. դրանք կարող են լինել հետաքրքիր մեջբերումներ, ճակատամարտերի ամսաթվեր, խորհուրդներ երիտասարդ մայրիկներին, հայտնի մարդկանց դիմանկարներ… Միգուցե այս ամենը կապված չէ Ձեզ հետ, սակայն կարող է օգնել մի փոքր ավել հետաքրքիր բան իմանալ աշխարհի մասին:

Կանոն No5. ՕՐԻԳԻՆԱԼ

Լինում են դեպքեր, երբ գործնականում վերը նշված կետերից ոչ մեկը պահպանված չէ, իսկ Դուք միևնույնն է ոչ մի կերպ չեք կարողանում հրաժարվել օրացույցից: Դրանք այն դեպքերն են, երբ օրացույցը չափազանց օրիգինալ է, թեև պրակտիկ չէ: Ստորև մեր կարծիքով օրիգինալ օրացույցների օրինակներ են, որոնք կարողացանք գտնել համացանցում:

Թանաքային օրացույց

Թանաքային օրացույցը ցույց է տալիս ժամանակի ընթացքը՝ ամսվա օրերը ցույց տվող թվերի ուրվագծերով դանդաղ տարածելով հատուկ ստեղծված թանաքը:

 

Յուրաքանչյուր ամիսն ունի թանաքով լի տարա, որի գույնն ընտրված է տարվա եղանակին և այս կամ այն ամսվա ջերմաստիճանին համապատասխան:

 

Օրացույցը ստեղծվել է լոնդոնյան "Oscar Diaz" դիզայներական ստուդիայի կողմից 2007 թվականին:

Խնձորի օրացույց

Այս օրացույցը առողջ ապրելակերպի կոչ է անում: 31 օրերի նշում պարունակող պլաստիկ թափանցիկ խողովակի մեջ զետեղվում են խնձորներ, որոնք պետք է ուտել ամեն օր:

 

Օրացույցը ստեղծվել է 2010 թվականին գերմանական «Serviceplan» գործակալության կողմից՝ «AOK» ապահովագրական ընկերության համար: 

Թեյի օրացույց

Այս օրացույցի օրերն արված են թեյի վերամշակված տերևներից: Գերբարակ և համի նրբաճաշակ ընտրությամբ արված օրացույցի բոլոր 365 օրերը կարելի է պոկել և թրմել տաք ջրում:

 

Օրացույցը ստեղծվել է "Hälssen & Lyon" ընկերության պատվերով 2013 թվականին և ուղարկվում է առանձնակի մեծ հարգանք վայելող գործընկերներին: 

Օրացույց՝ ծաղկամանով

Ներկառուցված ծաղկամանով օրացույցն իր անավարտ լինելու տպավորություն թողնող տեսքի շնորհիվ լիովին համադրվում է ցանկացած ինտերիերի հետ: Վերջին շտրիխը. այս օրացույցում ծաղկային կոմպոզիցիան միշտ կմնա նրա հետ, ում կպատկանի օրացույցը:

 

Օրացույցը ստեղծվել է 2007 թվականին՝ կորեական «Nothing Design» գործակալությունում:

Քանոն-օրացույց

Օրացույցային օրերը նշելու ևս մեկ ոչ ավանդական միջոց է հորինել դիզայներ Սեբաստիան Բերնյեն: Զարմանալիորեն պարզ և մատչելի կերպով շաբաթվա օրերն ընդգծվում են աստղիկի և ատամնավոր քանոնի միջոցով:

Եթե Ձեզ հետաքրքիր են օրացույցների պատրաստման հարցում մեզ հետ համագործակցելու պայմանները, ապա խնդրում ենք լրացնել ստորև բերված ձևը՝ արժեքը ճշտելու համար:

Օրացույցի գինը ճշտելու հայցաձև

Ձեր հարցումը ուղարկված է: Շնորհակալություն:

© 2013 by TIARA. All rights reserved.

Наши клиенты

bottom of page