top of page
Ի՞նչ է պաշտպանիչ պիտակը (երաշխիքային պլոմբը):

Պաշտպանիչ պիտակը, կամ, ինչպես այն նաև անվանում են՝ թղթե երաշխիքային պլոմբը, որոշակի ինֆորմացիա և պատկեր պարունակող պիտակ է, որը փակցնելուց հետո հնարավոր չէ հեռացնել՝ առանց պիտակը վնասելու:

 

Դա կարելի է ապահովել հատուկ նյութերի՝ ինքնաքայքայվող թղթի կամ թաղանթի, կամ պոկել փորձելիս շերտազատվող հատուկ երկշերտ թաղանթի կիրառման շնորհիվ:

Երաշխիքային պլոմբ (ինքնաքայքայող թուղթ)

Երաշխիքային պլոմբ (շերտավորվոր թուղթ)

Երաշխիքային պլոմբ (ինքնաքայքայող թուղթ)

Ինչի՞ համար են նախատեսված պաշտպանիչ պիտակները (երաշխիքային պլոմբերը):

Երաշխիքային պլոմբերը նախատեսված են ապրանքների և դրանց բաղադրիչների՝ չարտոնված բացումից պաշտպանելու համար: Դրանք կարող են լինել համակարգչային բլոկեր, ամենատարբեր հաշվիչներ, գաղտնի փաստաթղթեր և այլն:

 

Պաշտպանիչ պիտակների (երաշխիքային պլոմբի) ևս մեկ գործառույթ է ապրանքի իսկության հաստատումը: Սա հիմնականում անհրաժեշտ է լինում հայտնի արտադրողներին, որոնց ապրանքն առավել մեծ հավանականությամբ կարող է կեղծվել:

Երաշխիքային պլոմբ (շերտավորվոր թաղանթ)

Երաշխիքային պլոմբ (ինքնաքայքայող թուղթ)

Երաշխիքային պլոմբ (ինքնաքայքայող թուղթ)

Եթե պաշտպանիչ պիտակն ընտրելիս Ձեզ խորհուրդ է անհրաժեշտ, ապա խնդրում ենք լրացնել ձևը կամ զանգահարել այս հեռախոսահամարով (+374)10 744 273 ; (+374)99 744 283
Ինչպե՞ս ընտրել պաշտպանիչ պիտակ (երաշխիքային պլոմբ)

Երաշխիքային պլոմբի համար պաշտպանիչ նյութի ընտրությունը հաճախ կախված է դրա վրա զետեղվող ինֆորմացիայի բնույթից և կիրառման վայրից:Այսպես, եթե պատկերը պիտակի վրա պետք է տպագրվի ջերմային դրոշմատպման միջոցով, ապա անհրաժեշտ է ընտրել բարձր ջերմաստիճանների հանդեպ դիմացկուն նյութ, քանի որ դրոշմատպման գործընթացն անցնում է Ցելսիուսի սանդղակով մոտ 120 աստիճանի պայմաններում: Այդ տեսակետից երաշխիքային պլոմբերի տպագրության առավել հարմար տարբերակ է մետաքսատպությունը, որը հատուկ ջերմային ռեժիմ չի պահանջում:

 

Եթե պաշտպանիչ պիտակով ապրանքը հիմնականում գտնվելու է բացօթյա տարածքում, ապա, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ կլինի օգտագործել արտաքին ներազդեցության գործոնների հանդեպ դիմացկուն, առավել կայուն կպչուն շերտով թաղանթային նյութ: Նման դեպքերում լավագույն լուծումը լավսանային հիմքով պաշտպանիչ պիտակներն են:

 

Երաշխիքային պլոմբ ընտրելիս նաև կարևոր է ուշադրություն դարձնել պաշտպանության անհրաժեշտ աստիճանին: Պիտակի ինքնաքայքայումը կամ շերտազատումն ապրանքի պաշտպանության միջոցներից ընդամենը մեկն են: Պլոմբի կեղծման հավանականությունը նվազեցնելու համար օգտագործվում են նաև տպագրության հատուկ եղանակներ և ներկերի տեսակներ: Այսպես, կարելի է երաշխիքային պիտակը ստանալ մետաքսատպությամբ՝ զուգահեռաբար դրոշմատպելով տարբերանշանը և պատելով այն տերմոներկի շերտով: Հնարավոր են նաև պիտակների համարակալումը և միայն ուլտամանուշակագույն ճառագայթի ներքո հայտնվող անտեսանելի գրառման առկայությունը:

 

Համակարգչային ոլորտում լայն կիրառություն են ստացել տերմոքրոմային ներկով պաշտպանիչ պիտակները: Ներկը փոխում է իր գույնը կրիտիկական աստիճանի հասնելիս՝ ջերմաստիճանի մեծացմանը զուգահեռ: Այսպես, օրինակ, սպասարկման սրահի աշխատակցին ավելի հեշտ կլինի կոշտ սկավառակի ախտորոշում անցկացնել. փոփոխված գույնի պաշտպանիչ պիտակը նրա համար համապատասխան բլոկի գերտաքացման ցուցիչ կարող է ծառայել:

Երաշխիքային պլոմբ (շերտավորվող թաղանթ)

Երաշխիքային պլոմբ (ինքնաքայքայող թուղթ)

Երաշխիքային պլոմբ (ինքնաքայքայող թուղթ)

Պաշտպանիչ պիտակների վերաբերյալ հարցաձև

Ձեր հարցումը ուղարկված է:Շնորհակալություն:

Կեղծ պաշտպանություն կամ դեկորատիվ պիտակներ

 

Հաճախ կարելի է հանդիպել պաշտպանիչ պիտակների նմանակումներ, որոնք, սակայն, ընդամենը նվերի համար նախատեսված տուփերի կամ տոպրակների դեկորատիվ լրացում են: Դեկորատիվ պիտակով նվերն ընդգծում է դրա կարևորությունն ու անհատականությունը:

Դեկորատիվ պիտակ

Դեկորատիվ պիտակ

Դեկորատիվ պիտակ

ՊԱՇՏՊԱՆԻՉ ՊԻՏԱԿՆԵՐԻ (ՊԼՈՄԲԵՐԻ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Զանգահարե՛ք
Պլոմբ

© 2013 by TIARA. All rights reserved.

Наши клиенты

bottom of page